Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Հավատը չուրացող քրիստոնյաներին շարունակում են հալածել

Հավատը չուրացող քրիստոնյաներին շարունակում են հալածել
22.04.2015 | 20:17

Աշխարհում քրիստոնյաների դեմ հետապնդումները չեն դադարել՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Երևանում ընթացող Միջեկեղեցական համաժողովին այսօր՝ ապրիլի 22-ին, ասաց Ասորական ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Անտիոքի և Համայն Արևելքի Մորան Մոր Իգնատիոս Եփրեմ 2-րդ պատրիարքը։ «Երկու օր առաջ մենք սարսափով լսեցինք այն լուրը, որ 30 եթովպացի հավատացյալներ գլխատվեցին: 21 ղպտի քիրստոնյաներից բաղկացած մի խումբ մինչև այդ գլխատվել էր իսլամական հրոսակների ձեռքով: Նրանք նաև գերեվարեցին սիրիացի գյուղացիներին։ Հարյուրավոր մարդիկ լքել են իրենց տները, դարձել փախստականներ՝ հրաժարվելով ուրանալ իրենց հավատը: Քրիստոնյաների խմբերն անընդհատ հարձակման են ենթարկվում, դառնում են մարտիրոսներ։ Մենք խստագույնս դատապարտում ենք նման արարքները»,- ասաց պատրիարքը:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ