Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Հայաստանի նախագահը հարցազրույցներ է տվել միջազգային լրատվամիջոցների

Հայաստանի նախագահը հարցազրույցներ է տվել միջազգային լրատվամիջոցների
23.04.2015 | 11:06

Առաջիկայում Հայաստանի նախագահի հետ հարցազրույցները կցուցադրեն Rai, Euronews, France 24, Al Jazееra, BBC, Russia Today, CNN Turk, Россия 24 և այլ հեռուստաընկերություններ` «Թվիթեր»-ում գրել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը։
Ըստ News.am-ի, CNN Turk-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ուղերձին, ասել է. «Այն ուղղված էր միջազգային հանրությանը։ Հուսով եմ՝ նախագահ Էրդողանը ապրիլի 24-ին ավելի ուժեղ հայտարարությամբ հանդես կգա և կկարգավորի հարաբերությունները»։

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ