Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում բողոքել է Գերմանիայի խորհրդարանում քննարկվող Հայոց ցեղասպանության բանաձևի նախագծի կապակցությամբ։
Ըստ գերմանական Die Welt («Աշխարհ») պարբերականի, Դավութօղլուն որպես փաստարկ նշել է, թե ցեղասպանություն տերմինը 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի նկատմամբ չի կարող կիրառվել՝ միջազգային իրավունքում ընդունված լինելով միայն Երկրորդ աշխարհամարտից հետո։