Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտինը և Էրդողանը քննարկել են ՌԴ նախագահի այցը Երևան

Պուտինը և Էրդողանը քննարկել են ՌԴ նախագահի այցը Երևան
23.04.2015 | 11:12

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Երևան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Պուտինի՝ Հայաստան մեկնելու կապակցությամբ Թուրքիայի բացասական արձագանքի համար պատճառներ չի տեսնում: «Էրդողանին հայտնի են Հայաստան մեկնելու Պուտինի ծրագրերը: Երկու երկրների ղեկավարների միջև այդ մասին խոսակցություն եղել է»,- ասել է Պուտինի օգնական Յուրի ՈՒշակովը:

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ