Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՌԴ-ն և Թուրքիան կարող են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել 2016-ին

ՌԴ-ն և Թուրքիան կարող են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել 2016-ին
23.04.2015 | 12:55

Ռուսաստանը և Թուրքիան կարող են մինչև 2015-ի ավարտը ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրել՝ լրագրողներին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը` «Թուրք-ռուսական բիզնես-ֆորումի» ավարտին: «Մենք համաձայնագրի նախագիծ ենք պատրաստել ՌԴ-ի և Թուրքիայի միջև ներդրումային և ծառայությունների ոլորտներում ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին: Այժմ սկսում ենք այդ հարցի քննարկումը, որ արդեն այս տարի հասնենք համաձայնագրի ստորագրմանը»,- ընդգծել է նախարարը: Կողմերը քննարկել են նաև ազգային արժույթների կիրառման հարցը: Ռուսաստանը թուրքական կողմին ներդրումների համար նաև առաջարկել է միասնական հիմնադրամ ստեղծել:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ