Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ղազախստանը «չի ընդունում» ԵԱՏՄ միասնական արժույթի գաղափարը

Ղազախստանը «չի ընդունում» ԵԱՏՄ միասնական արժույթի գաղափարը
23.04.2015 | 13:01

Ղազախստանը չի ընդունում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում միասնական արժույթի անցնելու գաղափարը՝ ասել է երկրի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Թիմուր Ժակսիլիկովը։ Ղազախստանն ունի հստակ ու հետևողական դիրքորոշում, որը բացառում է դաշինքում միասնական արժույթ ունենալը, նշել է պաշտոնյան։ Ղազախստանի ու Ռուսաստանի միջև վերջին շրջանում տնտեսական լարվածությունն աճել է. սպառողների անվտանգությունից ելնելով՝ մարտից Աստանան սահմանափակել է ռուսական արտադրության սննդամթերքի ներմուծումը, Մոսկվան, նույն պատճառաբանությամբ, արգելել է ղազախական կաթնամթերքի, մրգերի ու բանջարեղենի ներմուծումը։

Դիտվել է՝ 540

Մեկնաբանություններ