«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սերժ Սարգսյան. «Պատրաստ չենք Թուրքիայի հետ նախապայմանով հարաբերություններ հաստատել»

Սերժ Սարգսյան. «Պատրաստ չենք Թուրքիայի հետ նախապայմանով հարաբերություններ հաստատել»
23.04.2015 | 13:10

Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ որևէ նախապայմանով հարաբերություններ հաստատել՝ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում: «Մենք պետք է ի վերջո հարաբերություններ հաստատենք, և այդ հարաբերությունների հաստատումը պետք է լինի առանց նախապայմանների։ Մենք որևէ նախապայման թուրքերին չենք առաջադրում։ Մենք չենք ասում՝ դուք ճանաչեք ցեղասպանությունը, հարաբերություններ հաստատենք։ Կարծում եմ՝ մեր մոտեցումը արդարացի մոտեցում է, կառուցողական մոտեցում է։ Իսկ Թուրքիայի ղեկավարությունը մշտապես նախապայմաններ է փորձում առաջադրել։ Մենք որևէ նախապայմանով պատրաստ չենք հարաբերություններ հաստատել։ Սա է ամբողջ խնդիրը: Երբ թուրքերը պատրաստ կլինեն առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, վստահ եմ, որ գործը առաջ կգնա»,- հայտարարել է Սարգսյանը: Հարցին, ի՞նչ է մտածում հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի մասին, Հայաստանի նախագահը պատասխանել է. «Իմաստ չունի: Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներով պահել մի փաստաթուղթ, որը ապացույց է այն բանի, որ պետություններից մեկը հրաժարվում է իր իսկ բանակցած փաստաթղթի դրույթներն իրականացնելուց։ Դա մեզ համար ցանկալի երևույթ է, նկատի ունեմ արձանագրությունների վավերացումը, բայց մեր մեղքը չէ, որ այդ արձանագրությունները մնում են օդում կախված»։ Իսկ հարցին, թե ինչ է մտածում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշման առնչությամբ, նախագահը պատասխանել է. «Իհարկե, մենք կցանկանայինք, որ այսօր իր ուղերձում պարոն Օբաման ասեր «ցեղասպանություն» բառը: Եթե չի ասել կամ չի ասելու, դրա պատճառը միայն ու միայն մեկն է, ոչ թե Միացյալ Նահանգները չի ճանաչում Ցեղասպանությունը, այլ չի ցանկանում այսօր արտաբերել այդ բառը, որ իրենց դաշնակից Թուրքիան, իբր թե, չվիրավորվի»:

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ