Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ԵԽԽՎ հայտարարության մեջ ասված է. «Ցեղասպանությունն անընդունելի հանցագործություն է հանդուրժողականության, մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար ազատությունների վրա հիմնված հասարակության համար: Նման հանցագործությունների վաղաժամ դատապարտումը վստահաբար կարող է կանգնեցնել հակամարտությունների սրացումները, ողբերգությունները և համամարդկային աղետները: Հայոց ցեղասպանության ժամանակին և հստակ դատապարտման բացակայությունը պատճառ դարձավ մարդկության դեմ հետագայում նոր ոճրագործությունների ծնունդին, ինչպես օրինակ՝ Հոլոքոստը: Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ցեղասպանություն, որի ընթացքում 1,5 միլիոն հայ ոչնչացել է Օսմանյան կայսրության կատարած ոճրագործության պատճառով: Հայտարարությունը ստորագրած պատվիրակները հարգում են անմեղ զոհերի հիշատակը և դատապարտում մարդկության դեմ բոլոր տեսակի ոճրագործությունները: Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների դատապարտումը և նման երևույթների կանխումը պետք է լինի մեր առաջնահերթություններից: ԵԽԽՎ-ն կարևոր դեր ունի մարդկության դեմ հանցագործությունների կանխման գործում»: