Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Փարիզում թուրքերը հավաքվելու են Կոմիտասի արձանի մոտ ու Թուրքիայից պահանջելու են ճանաչել Ցեղասպանությունը

Փարիզում թուրքերը հավաքվելու են Կոմիտասի արձանի մոտ ու Թուրքիայից պահանջելու են ճանաչել Ցեղասպանությունը
24.04.2015 | 01:12

Ամեն տարի Ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ հայկական սփյուռքն ակտիվ աշխատանքներ է ձեռնարկում, իսկ Անկարայում անհանգիստ սպասում է սկսվում, հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայությունը:
Վերջին 10 տարում այդ միջոցառումներին աջակցում են նաև Ստամբուլի հայերն ու նրանց աջակցող թուրք մտավորականները: Այս տարի Փարիզում առաջին անգամ Կոմիտասի արձանի մոտ թուրքեր են հավաքվելու: Ֆրանսիայում գործող հասարակական կազմակերպություններն Ապրիլի 24-ի միջոցառումից մեկ օր անց՝ ապրիլի 25-ին՝ ժամը 15:00-ին, Կոմիտասի արձանի մոտ հավաքվելու են ու հիշելու 1915-ին զոհվածներին, Թուրքիային կոչ են անելու ճանաչել Ցեղասպանությունը: Նախաձեռնության հեղինակն ակադեմիկոս Ահմեդ Ինսելն է: «20 տարի առաջվա համեմատ՝ թե Սփյուռքը, թե Հայաստանը, թե Թուրքիան դադարել են միասնական լինել: Հայկական սփյուռքի մեջ էլ արդեն թուրքերի հետ կապ հաստատելու կողմնակից խումբ է ձևավորվել: Թուրքիայում էլ է այդ պահանջը բարձրաձայնվում»,- ասել է նա:

Դիտվել է՝ 651

Մեկնաբանություններ