ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը Ստամբուլում առաջարկել է Առաջին աշխարհամարտի բարդ հարցերով միջազգային հանձնաժողով ստեղծել: «Առաջարկում են պատմաբանների, իրավաբանների, քաղաքագետների ու ժողովրդագիրների միջազգային հանձնաժողով՝ ուսումնասիրելու համար Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում բարդ հարցերը»,-հայտարարել է Նարիշկինն ապրիլի 23-ին, Ստամբուլի ակադեմիական կոնֆերանսի ժամանակ: Նա նշել է, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալիս և որպես Ռուսաստանի պատմական ընկերակցության նախագահ, և որպես Առաջին համաշխարհային պատերազմի հետ կապված միջոցառումների նախապատրաստման կազմակերպչական հանձնաժողովի նախագահ: Նրա խոսքով, համապատասխան պաշտոնական դիմումը արտերկրյա իր գործընկերներին կլինի ազգային կազմակերպչական հանձնաժողովի առաջիկա նիստում: «Կարծում եմ, որ նման համագործակցության արդյունքները կարևոր կլինեն նաև արդիական խնդիրների լուծման համար»,-ասել է նա: Նարիշկինը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: