«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Թուրքիայի դեսպանական տունտունիկը

Թուրքիայի դեսպանական տունտունիկը
24.04.2015 | 01:16

Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հռչակագրի ընդունումից հետո Անկարան հետ էր կանչել Վիեննայի իր արտակարգ և լիազոր դեսպան Հասան Գյողուշին: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թեմային անդրադարձել է թուրքական «Hurriyet» թերթի վերլուծաբան Զեյնեփ Գյուրջանլըն՝ արձանագրելով, որ Թուրքիան ներկա պահին դեսպան չունի արդեն 7 երկրում՝ Եգիպտոս, Սիրիա, Իսրայել, Լիբիա, Եմեն, Վատիկան և Ավստրիա: Վատիկանի և Ավստրիայի դեսպանների հետկանչը կապված է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի հրապարակային ճանաչման և դատապարտման հետ, «Hurriyet»-ը հարցադրում է անում. «Մի՞թե հիմա հերթը հասել է Մոսկվային ու Բեռլինին»: Ընդգծվում է, որ Ռուսաստանը և Գերմանիան այս կամ այն չափով բացահայտորեն իրենց աջակցությունն են արտահայտում Հայաստանին՝ ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարում. Վլադիմիր Պուտինն իր ելույթի ժամանակ օգտագործել է ցեղասպանություն բառը, իսկ Գերմանիան պատրաստվում է ապրիլի 24-ին հաստատել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Վերջին 12 տարում Թուրքիան տարբեր պատճառներով բազմաթիվ անգամ հետ է կանչել այս կամ այն երկրի իր դեսպանին: Այդ կապակցությամբ թուրք ընդդիմադիր պատգամավոր Սեզգին Թանրըքուլի հարցին ի պատասխան երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ներկայացրել է պարզաբանումներ:
Ըստ այդմ` Կահիրեում Թուրքիայի դեսպանը պաշտոնից ազատվել է Եգիպտոսի նախաձեռնությամբ: Վաշինգտոնի, Փարիզի և Ստոկհոլմի դեսպանները խորհրդակցությունների նպատակով հետ են կանչվել՝ այդ երկրներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումների պատճառով: Փարիզի դեսպանն իր պաշտոնին է վերադարձել 15 օր, Ստոկհոլմի դեսպանը՝ 18 օր, իսկ Կահիրեի դեսպանը՝ 21 օր հետո: Իսկ նշյալ ժամանակահատվածում երկու անգամ հետ կանչված Վաշինգտոնի դեսպանն առաջին անգամ իր պաշտոնին է վերադարձել 9, երկրորդ անգամ՝ 32 օր հետո: 2010-ի հունիսին հետ է կանչվել նաև Թել-Ավիվում Թուրքիայի դեսպանը, ավելի ուշ՝ 2011-ի սեպտեմբերին՝ Թել-Ավիվից հետ է կանչվել ևս 4 դիվանագետ:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ