Հռոմում ապրիլի 24-ին, տեղի կունենա վերջին 40 տարում առաջին հանրահավաքը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հանրահավաքը կազմակերպում է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հռոմի կոմիտեն»: Ժամը 15.00-ին ցուցարարները՝ իտալացիներ, հայեր և պարզապես բարի կամք ունեցող մարդիկ, կհավաքվեն Պորտա Պիայի (Պիայի դարպասներ) մոտ, որտեղից կսկսվի երթ և կանգ կառնի Թուրքիայի դեսպանատան մոտ: