Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Reuters. Գերմանացի օրենսդիրները հավանություն տվեցին Հայոց ցեղասպանության բանաձևին

Reuters. Գերմանացի օրենսդիրները հավանություն տվեցին Հայոց ցեղասպանության բանաձևին
24.04.2015 | 19:33

Գերմանիայի խորհրդարանը այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել բանաձևին, որում մեկ դար առաջ օսմանյան Թուրքիայում իրականացված՝ մոտ մեկևկես միլիոն հայերի զանգվածային սպանությունները որակվում են ցեղասպանություն՝ հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը նվիրված նիստի ժամանակ Բունդեսթագի ստորին պալատի բոլոր խորհրդարանական խմբակցությունները քվեարկել են բանաձևի օգտին, ինչը, ընդգծում է Reuters-ը, ամենայն հավանականությամբ կհարուցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վրդովմունքը: Լրատվական գործակալությունը շեշտում է, որ ցեղասպանություն բառը հատուկ ռեզոնանս ունի Գերմանիայում, որը մեծ ջանքեր է գործադրել՝ առերեսվելու Հոլոքոստի ժամանակ վեց միլիոն հրեաների սպանության համար իր պատասխանատվությանը: Նախօրեին Հայոց ցեղասպանություն արտահայտությունը օգտագործել էր Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ