Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Կասպարովը զուգահեռներ է անցկացնում Ցեղասպանության և Բաքվի ջարդերի միջև

Կասպարովը զուգահեռներ է անցկացնում Ցեղասպանության և Բաքվի ջարդերի միջև
24.04.2015 | 19:34

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը այսօր հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով և զուգահեռներ անցկացրել նաև 1990 թվականի Բաքվի կոտորածների հետ: «Ինչպես ցանկացած մեծ չարագործություն, դժվար է առերեսվել դրա հետ, սակայն դա պետք է անել: Չարիքն աճում է, երբ մենք հրաժարվում ենք դիմագրավել նրան և մենք պետք է բավարար քաջություն դրսևորենք, չարիքն իր իրական անունով կոչելու, հատկապես այս դեպքում, որը 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների նախամայրն է», - Թվիթեր սոցիալական ցանցի իր էջերում հայտարարել է Կասպարովը: «Մենք չենք կարող պայքարել այսօր աշխարհում առկա չարիքի դեմ, եթե քաջություն չունենք առերեսվելու այն չարիքի հետ, որի ուրվականներն արդեն հարյուրամյա վաղեմություն ունեն»,- նշել է ազգությամբ հայ շախմատիստը ու հավելել.«Ես և իմ ընտանիքը, հարյուր հազարավոր ուրիշների հետ, ստիպված եղանք 1990 թվականին փախուստի դիմել՝ փրկվելով Բաքվի ջարդերից: Երբեք չկարծեք, թե չարիքը միայն վաղ անցյալում է լինում»:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ