Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պետդումայի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր հայտարարությունը հայ ժողովրդի հետ համերաշխության ուղերձ է

Պետդումայի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր հայտարարությունը հայ ժողովրդի հետ համերաշխության ուղերձ է
25.04.2015 | 14:11

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ Պետդումայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարության վերաբերյալ. «Մենք շնորհակալ ենք Ռուսաստանին՝ մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ և հետևողական դիրքորոշման համար։ Ինչպես ասել է ՌԴ նախագահը Հայոց ցեղասպանությունը եղբայրական Ռուսաստանում մշտապես ընկալվել է որպես սեփական ցավ և ողբերգություն։ Ռուսաստանը` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին, դեռևս 1915-ի մայիսի 24-ին համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտեց Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածը` կոչելով հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ: ՌԴ Պետական դուման 1995 թ. և 2005 թ. ընդունված հատուկ հայտարարություններով հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը որակեց ցեղասպանություն՝ ապրիլի 24-ը ամրագրելով զոհերի հիշատակի օր: Պետդումայի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր հայտարարության ընդունումը հայ ժողովրդի հետ համերաշխության ուղերձ է և խոսուն վկայություն, որ Հայոց ցեղեսպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, և դրա ճանաչումը ու դատարապտումը միջազգային հանրության առաջնային խնդիրներից է: Այս օրերին, երբ ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ այս առթիվ իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին և կոչ անում Թուրքիային առերեսվելու իր պատմությանը, Անկարան ի պատասխան աջ ու ձախ կոպիտ և սադրիչ քննադատություններ է հնչեցնում հակադրվելով միջազգային հանրությանը։ Ժխտողական կեցվածքի հետևանքով առավել խորանում է անդունդը Թուրքիայի և քաղաքակիրթ աշխարհի միջև»։

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ