Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Թուրքիան մերժում է Օբամային, քննադատում՝ Օլանդին

Թուրքիան մերժում է Օբամային, քննադատում՝ Օլանդին
25.04.2015 | 14:13

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահի ապրիլի 24-ի ուղերձին՝ հայտարարելով, թե միակողմանի տեսակետ էր արտահայտում և հեռու էր թուրքերի և հայերի համատեղ արդար հիշողության սկզբունքից: «Մենք մերժում ենք այդ կողմնակալ արադարության գաղափարը»,-նշվել է հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայաստանյան այցին ու ելույթին՝ հայտարարելով, թե Թուրքիան մերժում և քննադատում է Ֆրանսիայի անարդար ու կողմնակալ դիրքորոշումը:

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ