Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կանադայում ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Կանադայում ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օր
25.04.2015 | 14:14

Կանադայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հայտարարվել։
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրել է, թե Կանադայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելով։ Բանաձևը խորհրդարանում ընդունվել է միաձայն։

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ