Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Թուրքիա այցից հետո ՌԴ Պետդումայի խոսնակը կորցրել է ժամանակի զգացողությունը

Թուրքիա այցից հետո ՌԴ Պետդումայի խոսնակը կորցրել է ժամանակի զգացողությունը
28.04.2015 | 12:52

ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը սատարել է Ռուսաստանի և Եվրամիության ընդհանուր ապագայի վերաբերյալ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությանը։ Նարիշկինը սյունակ է գրել «Комсомольская правда» թերթի համար և նշել է, որ «այժմ ճիշտ ժամանակն է այդ մասին ոչ միայն երազել, այլև բարձրաձայնել՝ խորհրդակցություններ սկսելու համար»: «Մեր երկիրը բազմիցս խոսել է երկու տարածաշրջանային միավորումների՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի ապագա ինտեգրման հնարավորության մասին»,-գրել է Նարիշկինը: Նա նշել է, որ հարցադրումը չի համարում երևակայություն՝ «Ռուսաստանը եղել է և կմնա եվրոպացի ժողովուրդների հետ նույն ընտանիքում»: Նա մանրամասնել, «թե ինչ տեսք կարող է ունենալ նոր, եվրոպացիների հետ ընդհանուր օրակարգը»՝ նշելով, որ «այդ թեման առանձին խոսակցության կարիք ունի»: «Համաձայն եմ Զեմանի հետ. ի՞նչ տարբերություն՝ ինչպես տեղի կունենա մեր մերձեցումը: Բայց դա տեղի կունենա, այլ կերպ չի կարող լինել»,- հավելել է Պետդումայի խոսնակը:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ