Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Կիլիկիո կաթողիկոսությունը դիմում է Թուրքիայի ՍԴ

Կիլիկիո կաթողիկոսությունը դիմում է Թուրքիայի ՍԴ
28.04.2015 | 22:28

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Վաշինգտոնում` Մամուլի ազգային ակումբում ասուլիսի ժամանակ կհայտարարի Սիսի կաթողիկոսարանը, վանքն ու Սուրբ Սոֆիայի տաճարը վերադարձնելու հայցով Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու մասին՝ տեղեկացնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը: Հայկական քրիստոնեական կարևորագույն սրբավայրերից մեկը, որ թուրքական կառավարությունն առգրավել է ցեղասպանությունից հետո, գտնվում է Թուրքիայի հարավ-կենտրոնական հատվածում, որտեղ ներկայումս Կոզան քաղաքն է: Կաթողիկոսարանի ներկայացրած հայցը արտացոլում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին աշխարհասփյուռ հայերի հաստատակամությունը դարեր շարունակ իրենց պատկանած կրոնական գույքն ու քրիստոնեական ժառանգությունը վերադարձնելու պահանջում, ասված է Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 2092

Մեկնաբանություններ