Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորեց Սարգիս Հովսեփյանը

Ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորեց Սարգիս Հովսեփյանը
28.04.2015 | 22:30

Երևանի «Փյունիկը» գլխավորող Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով նշանակվել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Հայաստանի հավաքականի վերջին մարզիչը շվեյցարացի Բեռնար Շալանդն էր, ով հեռացվեց Եվրո-2016-ի ընտրական փուլի Ալբանիա - Հայաստան հանդիպումից հետո, որտեղ Հայաստանի ընտրանին կորցրեց խմբից դուրս գալու հնարավորությունը: Հայաստանի հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը ազգային թիմի կազմում խաղադաշտ է դուրս եկել 132 անգամ՝ սահմանելով ռեկորդ: Նա մարզչական կարիերան սկսել է 2013 թվականին՝ գլխավորելով Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը»: 2014-ին Հովսեփյանը գլխավորել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը, իսկ 2014-ի նոյեմբերից՝ երիտասարդական հավաքականը: Համաձայն ՀՖՖ-ի հաղորդագրության՝ «Փյունիկը» կգլխավորի Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ