Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բակո Սահակյանն ընդունել է Հենրի Մորգենթաուի ծոռնուհուն

Բակո Սահակյանն ընդունել է Հենրի Մորգենթաուի ծոռնուհուն
28.04.2015 | 22:32

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհի, Հարվարդի համալսարանի դասախոս, դոկտոր Պամելա Շտայներին: Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանն արծարծվել են հայ ժողովրդի և Ղարաբաղի պատմության քաղաքական, մարդասիրական և հոգեբանական խնդիրներ:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ