Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթաց

Վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթաց
30.04.2015 | 13:40

«Դոկտոր Սինեմա» երիտասարդական ՀԿ-ն «Արտ-Ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի շրջանակներում մայիսի 12-ից հունիսի 10-ը կազմակերպում է վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթաց: Ծրագրին մասնակցել կարող են այն երիտասարդները, ովքեր ունեն սեփական տեսախցիկ (պրոֆեսիոնալ կամ սիրողական որակի) և ուզում են ստեղծել վավերագրական ֆիլմ, սակայն չունեն համապատասխան գիտելիքներ: Ընտրված մասնակիցները, անկախ մասնագիտությունից, հնարավորություն կունենան սովորելու և փորձարկելու հետևյալ թեմաները` ինչպես դիտել և վերլուծել վավերագրական ֆիլմը, ինչպես գտնել ֆիլմի թեմա, նկարահանել, մոնտաժել և ստացված արդյունքը հասցնել լսարանին: Դասընթացը բաղկացած կլինի գործնական և տեսական մասերից: Դասընթացի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրը կնկարահանի առանձին վավերագրական ֆիլմ, որոնցից լավագույնները կցուցադրվեն «Արտ-Ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի ավարտին: Դասընթացի շրջանակներում ստեղծված ֆիլմերից լավագույնը փառատոնի ժյուրիի որոշմամբ կստանա հատուկ մրցանակ: Դասընթացը կանցկացվի Երևանում` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Աշխատանքային լեզուն հայերենն է: Մասնակիցների քանակը` 7: Տարիքային սահմանափակում` 16-25 տարեկան: Դասընթացը կվարի կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ-ի կինոարվեստ մասնագիտության ասպիրանտ Սեգ Կիրակոսյանը:
Մասնակցությունն անվճար է: Դասընթացի շրջանակներում մասնակիցների նկարահանած նյութերը կկցվեն «Դոկտոր Սինեմա» կազմակերպության տեսանյութերի արխիվին և հետագայում կարող են օգտագործվել կազմակերպության այլ ծրագրերի ժամանակ` պահպանելով հեղինակային իրավունքները: Հայտերի ընդունման վերջնաժամկետը` մայիսի 3, 23:59:

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ