Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ, այնուհետև՝ ՌԴ

ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ, այնուհետև՝ ՌԴ
05.05.2015 | 17:43

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Նա հանդիպումներ կունենա Սենատում, նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի հանդիպումը Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ, դեսպան Ջեյմս ՈՒոռլիքի հետ:
Նախագահը կայցելի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, կլինի նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում՝ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին:
Հանրապետության նախագահը կհյուրընկալվի «Վաշինգտոն փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ: Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի 7-ին նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով: Մայիսի 8-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ