Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՀՀ վարչապետը վերահաստատել է Վրաստանի հետ բարեկամական կապերի զարգացման նպատակաուղղվածությունը

ՀՀ վարչապետը վերահաստատել է Վրաստանի հետ բարեկամական կապերի զարգացման նպատակաուղղվածությունը
05.05.2015 | 21:05

Մայիսի 4-ին հեռախոսել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Ղարիբաշվիլին: ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի քաղաքական դիրքորոշումների անփոփոխությունը և Վրաստանի հետ բարեկամական կապերի զարգացման նպատակաուղղվածությունը, անդրադարձ է եղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ու Անատոլի Բիբլովի՝ մայիսի 4-ի հանդիպմանը, որի կապակցությամբ ՀՀ վարչապետը արձանագրել է հանդիպման մասնավոր բնույթը և քաղաքական դիրքորոշումների շուրջ քննարկումների բացակայության փաստը: ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի քաղաքական դիրքորոշումների անփոփոխությունը և Վրաստանի հետ բարեկամական կապերի զարգացման նպատակաուղղվածությունը: Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն ճեպազրույցում ասել էր, որ եթե հաստատվի Հայաստանի խորհրդարանի նախագահի և իր ձևակերպմամբ` «Ցխինվալիի խամաճիկային ռեժիմի» ներկայացուցիչների հանդիպման լուրը, պաշտոնական Թբիլիսին համարժեք արձագանք կտա:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ