Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել է առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը
08.05.2015 | 00:35

Մայիսի 7-ին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԱՄՆ-ի առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին՝ ՀՀ նախագահի ներկայությամբ, ստորագրեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ Հայաստանը և ԱՄՆ-ը հավաստում են իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների և երկու երկրների միջև ապրանքաշրջանառության, առևտրի խրախուսման համար։ Նախատեսվում է ձևավորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անցկացվելու են առնվազն տարին մեկ անգամ։ Խորհուրդը կոչված է բացահայտելու երկկողմ ներդրումների և առևտրի նոր ոլորտներ և աշխատանքներ տանելու դրանց զարգացման ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ