Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԱՄՆ-ը պետք է արժեքները շահերից վեր դասի

ԱՄՆ-ը պետք է արժեքները շահերից վեր դասի
08.05.2015 | 22:50

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ամերիկյան The Washinghton Post պարբերականի խմբագրություն: Լրագրող Ֆրեդ Հիեթի հետ զրույցում նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` հերթական անգամ «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից խուսափելուն: «Կարծում եմ՝ եթե նա արտաբերեր այդ եզրույթը, մեծ օգուտ կտար: ԱՄՆ-ը պետք է արժեքները շահերից վեր դասի»,- մեջբերում է պարբերականը Սերժ Սարգսյանի խոսքը:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ