Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պուտինին ասացի՝ կոտրված եմ

Պուտինին ասացի՝ կոտրված եմ
08.05.2015 | 22:53

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակի և 1915-ի դեպքերի մասին է խոսել նախագահական նստավայրում՝ 19 պատմաբանների ու ակադեմիկոսների հետ՝ տեղեկացնում է Sabah-ը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանն անդրադառնալով՝ Էրդողանն ասել է. «Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցա: Ասացի, որ կոտրված եմ: Ասացի, որ մեր հարաբերություններին վնաս է հասցվել, կարող ենք վերանայել»: Էրդողանը հիշեցրել է, որ Ռուսաստանի կեցվածքի և ապրիլի 24-ին Երևանում լինելու պատճառով ինքը չի մասնակցելու մայիսի 9-ին Հաղթանակի 70-ամյակի միջոցառումներին: «Մոսկվայի միջոցառումներին մենք մեր դեսպանի կամ գործերի հավատարմատարի մակարդակով ենք մասնակցելու»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նա պատմաբաններին հիշեցրել է նախկինում արված քայլերը, «ֆուտբոլային դիվանագիտությունը»: «Երևան գնացինք, ֆուտբոլ նայեցինք, թվում էր, թե՝ ջերմ, հարաբերությունները մեղմացնող մեսիջներ էին, սակայն Երևանն ավելի կոշտ դարձավ մեր հանդեպ»,- ասել է նա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախագահական պալատում հյուրընկալել է պատմաբաններին։ Քննարկման հիմնական թեման «1915 թվականի դեպքերն» են եղել՝ տեղեկացնում է «Միլլիյեթի» կայքը։ Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանել է պատմաբան Մուսթաֆա Արմաղանը՝ նշելով, որ Էրդողանը հայտարարել է, թե նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Երևան կատարած այցը՝ 2008-ին, սխալ է համարում։ «Պարոն Աբդուլլահ Գլուլի՝ ֆուտբոլ դիտելու համար Երևան մեկնելու նման իրադարձություններին նախագահ Էրդողանը հավանություն չի տալիս, նման խոսակցություն եղավ»,- ասել է պատմաբանը։ «Մենք հայերի թշնամին չենք, մենք հայերին միշտ գրկաբաց ընդունած ազգ ենք։ Հետևաբար՝ եթե այսօր այս խնդիրը լուծելու համար քայլ է հարկավոր, անենք, սակայն միայն եթե դիմացի պետությունն էլ նույն կերպ քայլ անի, մենք կկարողանանք դրական առաջընթաց գրանցել»,- ասել է Էրդողանը։

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ