ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մեծ հայրենականի 70-ամյակի տոնակատարություններին մանակցելու համար Մոսկվա ժամանած Մոնղոլիայի նախագահ Ցախիգային Էլբեգդորժին: Վլադիմիր Պուտինն ասել է, որ Մոնղոլիան ամբողջ պատերազմի ընթացքում ակտիվ աջակցում էր ԽՍՀՄ-ին նացիզմի դեմ պայքարում և հիմա էլ Մոնղոլիայի հետ Մոսկվան ունի բարեկամական ջերմ հարաբերություններ, որոնք խորացնելու լավ հնարավորություն է նախագահի այցը: Ցախիգային Էլգեբդորժը Մոնղոլիայի ժողովրդի անունից շնորհավորել է ՌԴ նախագահին 70-ամյա հաղթանակի առիթով, որ համարել է երկու երկրների ընդհանուր հաղթանակ: Նա հիշել է, որ ՌԴ նախագահը անցյալ տարի մասնակցել է Խալխին գոլի մարտերում հաղթանակի 75-ամյակին: Նախագահը ուրախ է, որ հաղթանակի շքերթին մասնակցելու են Մոնղոլիայի զինված ուժերի ստորաբաժանումները: