Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ռուս-չինական բանակցություններ Կրեմլում

Ռուս-չինական բանակցություններ Կրեմլում
08.05.2015 | 23:00

Մայիսի 8-ին ՌԴ նախագահը Կրեմլում ընդունել է ՉԺՀ նախագահ Սի Ձինպինին: Ռուս-չինական բանակցությունների արդյունքներով ընդունվել են համատեղ հայտարարություններ համապարփակ գործընկերության և ռազմավարական համագործակցության խորացման վերաբերյալ և ԵԱՏՄ-ի ու Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համագործակցության մասին: Հավարտ հանդիպման ստորագրվել են երկկողմ հարաբերություններին առնչվող փաստաթղթեր: Վլադիմիր Պուտինը և Սի Ձինպինը մամուլի համար հայտարարություններ են արել: ՌԴ նախագահը նշել է, որ վաղը միասին նշելու են Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակը, իսկ սեպտեմբերին Պեկինում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը՝ հարգելով միլիտարիստական Ճապոնիայի դեմ ուս ուսի կռված զինվորների հիշատակը: Իսկ այսօր Չինաստանը Ռուսաստանի ռազմավարական առանցքային գործընկերն է: Բանակցություններում քննարկվել են երկկողմանի և աշխարհաքաղաքական խնդիրներ և ստորագրվել են միջպետական ու առևտրային պայմանագրեր:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ