Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
12.05.2015 | 00:24

...թե Աբովյանի ընտրություններում ՀՀԿ-ն բաժանվել է երկու մասի. երկրորդ մասը, որը «տակից» Պալաչին` Արթուր Հարությունյանին ասել է` «առաջադրվի», ոչ միայն չի ցանկացել վերջինիս մերժել, քանզի ժամանակին Պալաչը լուրջ ծառայություններ է մատուցել ՀՀԿ-ին` ընդդեմ Ծառուկյանի, այլև փորձել է այդով Աբովյանի ընտրություններում այլընտրանք ապահովել, քանզի համոզված է` քաղաքականությունից դուրս եկած Ծառուկյանի թեկնածուն է հաղթելու, ինչի մասին էլ տեղեկացրել է նաև Պալաչին` հորդորելով, այնուհանդերձ, մտնել խաղի մեջ, անունը մաքրել բոլոր կարգի` մինչ այդ եղած խառը պատմություններից, դառնալ քաղաքական դեմք` «հետո կերևա», թե «կադրերի տրամադրության» տակ հայտնված Պալաչին քաղաքական որ «ֆրոնտում» կօգտագործեն: Ի դեպ, նույն ՀՀԿ-ում չեն բացառում, որ նույն Պալաչն այնքան «քաղաքակիրթ» գտնվի, որ պաշտոնապես շնորհավորի իր օպպոնենտին, որին այս պահին ոչ միայն Ծառուկյանն ու ողջ ՀՀԿ կառույցն են սատարում, այլև քաղաքական-խորհրդարանական մնացյալ ուժերը, քանզի վերջինս «պատիվ» է ունեցել աշխատելու նրանց բոլորի հետ խորհրդարանում:

Դիտվել է՝ 2068

Մեկնաբանություններ