Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Կաննը բացում է վարագույրը

Կաննը բացում է վարագույրը
13.05.2015 | 17:52

Լազուրե ափին այսօր բացվում է Կաննի կինոփառատոնը: Այս տարի 1987-ից հետո առաջին անգամ փառատոնը կբացվի կին ռեժիսորի ֆիլմով, որ կոչվում է «Գլուխը բարձր պահած», ռեժիսորն է Էմանուել Բերկոն: «Ոսկե արմավենի» մրցանակի համար, որի 50-ամյակը լրանում է այս տարի, կպայքարի 19 ֆիլմ: Կինոփառատոնի ժյուրին առաջին անգամ երկու մարդ կգլխավորի՝ ամերիկացի ռեժիսորներ Իթան և Ջոել Քոենները։ Հաղթողների ընտրության հարցում նրանց կօգնեն Սոֆի Մարսոն, Սիենա Միլերը, Ջեյք Ջիլենհոլը, Քսավյե Դոլանն ու Գիլյերմո դել Տորոն։

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ