Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Դեսպան Թումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին

Դեսպան Թումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին
13.05.2015 | 17:59

Մայիսի 12-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Իրանի նախագահ Հասան Ռուհանիին: Նախագահ Ռուհանին գոհունակություն հայտնեց Հայաստանի և Իրանի բարեկամական և փոխշահավետ հարաբերություններից և նշեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման որևէ խոչընդոտ գոյություն չունի, տնտեսական, մշակութային ու քաղաքական ոլորտներում համագործակցության ընդլայնումը շահավետ է երկու երկրների համար: Իրանի նախագահը խնդրեց դեսպանին ջերմ ողջույններ փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Դեսպան Թումանյանը, նախագահ Ռուհանիին փոխանցելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները, հավաստիացրեց, որ ջանքեր չի խնայի` Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման ուղղությամբ, և ընդգծեց միջպետական նախագծերի կարևորությունը:
Իրանի նախագահը կարևորեց համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ հետևողականության ցուցաբերումը և հավելեց, որ Հայաստանը և Իրանը, բացի երկկողմ համագործակցությունից, լավագույնս փոխգործակցում են միջազգային ասպարեզում: Նախագահ Ռուհանին բարձր գնահատեց Իրանի հայ համայնքի դերը և հավելեց, որ երկու ժողովուրդների առավել սերտ փոխճանաչման համար անհրաժեշտ է ակտիվացնել շփումները` օգտվելով զբոսաշրջային կարողություններից, ակտիվացնել գիտական և համալսարանական փոխադարձ կապերը: Հաջողություն մաղթելով ՀՀ դեսպանին իր գործունեության մեջ` Իրանի նախագահը հույս հայտնեց, որ նրա առաքելության ընթացքում երկկողմ հարաբերությունները բոլոր որլորտներում առավել կընդլայնվեն և կխորանան:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ