Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր «Վերջին զանգն» է՝ դպրոցը կավարտի 25 հազար աշակերտ։ Այս տարի Արցախի 219 դպրոցները կավարտեն 1255 շրջանավարտներ: Արցախում վերջին զանգը վաղն է:
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական բազաների կրճատումը՝ Պարսից Ծոցից մինչև Կովկաս փոխում է ուժերի հավասարակշռությունը։ Ամերիկյան գերիշխանությանն աստիճանաբար փոխարինելու է գալիս Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մրցակցությունը: Իսկ Իսրայելը դառնում է կարևոր դերակատար։
Եթե այս միտումը պահպանվի, առաջիկա տասնամյակի ընթացքում Իրանը կկարողանա ընդլայնել իր ազդեցությունը Իրաքի տարածքով դեպի Կովկաս, Թուրքիան կփորձի ընդլայնվել Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ, իսկ Ռուսաստանը, բնականաբար, ձգտելու է պահպանել իր անվտանգության հարավային գոտին...