Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Մեկնարկում է «Երևանյան ամառ 2015»-ը

Մեկնարկում է «Երևանյան ամառ 2015»-ը
30.05.2015 | 12:27

«Երևանյան ամառ 2015»-ը այս տարի մեկնարկելու է հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Ըստ ժամանակացույցի՝ օրվա միջոցառումներն սկսվելու են Մանկական երկաթուղում (ժամը 10։00-14։00-ին երկաթուղու և մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում), «Հաղթանակ» զբոսայգում (ժամը 10։00-13։00-ին մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում)։ Ազատության հրապարակում ժամը 11։00-15։00-ին կավճանկարչություն, մարզական տոնահանդես, սպորտային մրցումներ են լինելու, տոնական մանկական համերգ, խաղեր։ Հունիսի մեկի միջոցառումները «Հաղթանակ» զբոսայգում տևելու են ողջ օրը՝ մինչ 22։00-ի մեծ հրավառությունը։

Օրվա ամենամեծ իրադարձությունը, թերևս, հիմնանորոգված ու արդիականացված Կենդանաբանական այգու տարեշրջանի բացումն է՝ հունիսի մեկին, ժամը 14։00-ին:
«Երևանյան ամառ 2015»-ին բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված վարչական շրջաններում, հատկապես մեծ զբոսայգիներում։

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ