Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա

Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
30.05.2015 | 21:30

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով, պաշտոնական այցով հունիսի 1-3-ը կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Պրահայում նա կհանդիպի Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ: Վարչապետների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկկողմ համագործակցության փաստաթղթեր կստորագրվեն և վարչապետները համատեղ մամուլի ասուլիս կտան: Հովիկ Աբրահամյանը և Բոհուսլավ Սոբոտկան կմասնակցեն հայ-չեխական գործարար համաժողովի բացմանը: ՀՀ վարչապետը Պրահայում կհանդիպի Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտյեխի, խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ: Նախատեսվում է նաև Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Չեխիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ վարչապետը կայցելի Պրահայի Լիդիցե հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված միլիոնավոր երեխաներին նվիրված հուշարձանին և Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ կմասնակցի «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսի բացմանը:

Դիտվել է՝ 718

Մեկնաբանություններ