Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Կավալիերին չի վաճառում «Միլանը»

Կավալիերին չի վաճառում «Միլանը»
30.05.2015 | 21:32

«Միլան»-ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին մեկնաբանել է շրջանառվող լուրերը, որ կարող է վաճառել ակումբի բոլոր բաժնետոմսերը 1 մլրդ եվրոյով:
«Լսել եմ, որ Տեչաուբոլը պատրաստ է ինձ 1 մլրդ եվրո վճարել: Բայց նա ինձ չի դիմել այդպիսի առաջարկով: Ամեն դեպքում, բաժնետոմսերի ամբողջական փաթեթի վաճառքն ընտանիքիս ծրագրերի մեջ չի մտնում: Մենք միայն գործընկեր ենք փնտրում, ով կօգնի վերադարձնել թիմին բարձր մակարդակը»,- Sportmediaset-ը մեջբերում է Բերլուսկոնիի խոսքերը:

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ