Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Երևանում բացվեց հնագույն և բացառիկ ջութակների ցուցահանդեսը

Երևանում բացվեց հնագույն և բացառիկ ջութակների ցուցահանդեսը
07.06.2015 | 15:25

Հունիսի 7-ին Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում մեծ կոմպոզիտորի տուն-թանգարանում բացվեց 18-19 դդ. հազվագյուտ ջութակների ցուցահանդես։ Կազմակերպիչը «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամն է, որ շվեյցարական Del Gesu հիմնադրամի հետ երկարատև բանակցությունների արդյունքում կարողացել Երևանում ներկայացնել Անտոնիո Ստրադիվարիուսի, Նիկոլո Գալիանոյի և աշխարհահռչակ այլ վարպետների պատրաստած 8 ջութակները։
Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նկատեց, որ ներկայացված յուրաքանչյուր ջութակ առանձին մի պատմություն է, և ամեն մի հեղինակ, որ ստեղծել է գործիքը, նրա մեջ ներդրել է իր ամբողջ վարպետությունը, իղձերն ու շնորհքը։
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն այս տարի մեծ անակնկալ են պատրաստել։ Այս տարվա հաղթողին 1 տարի ժամկետով նվագելու իրավունքով կտրվի ցուցադրված գործիքներից մեկը՝ J.B.Vuillaume-ի 1825թ. ստեղծած ջութակը։

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ