Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ է անցել 13 մասնակից

Խաչատրյանի անվան մրցույթի 2-րդ փուլ է անցել 13 մասնակից
09.06.2015 | 11:28

Հունիսի 7-ի երեկոյան ավարտվել է Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը: Ժյուրիի որոշմամբ 25 մասնակցից հաջորդ փուլ է անցել 13 ջութակահար 10 երկրից՝ Կիմ Յոկյունգ (Կորեայի Հանրապետություն), Կամիշիկիրյո Այկո (Ճապոնիա), Արդուխանյան Դավիթ (Ռուսաստան), Ֆրապիեր Պիեռ (Ֆրանսիա), Փարսադանյան Անի (Հայաստան), Լուկաս Կայա (Էստոնիա), Վարդանյան Մարիամ (Հայաստան), Կարմենովա Մերուերտ (Ղազախստան), Օբիսո Անդրեա (Իտալիա), Տարոսյան Ելենա (Ռուսաստան), Լեոն Նիքոլ (Վենեսուելա), Միլետիչ Իվա (Սերբիա), Նավասարդյան Արեգ (Հայաստան)։ Վերջիններս հունիսի 9-ին և 10-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կներկայանան մրցույթի 2-րդ փուլում։

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Մրցույթի փուլերը գլխավոր հովանավոր «Յուքոմ» ընկերության շնորհիվ ուղիղ հեռարձակվում են առցանց՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայքում:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ