Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Արտահերթը` հուլիսին

Արտահերթը` հուլիսին
12.06.2015 | 00:56

ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի արտահերթ նիստը կայանալու է հուլիսին, իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կազմակերպության նոր ղեկավարի ընտրությունը նշանակված է ընթացիկ տարվա դեկտեմբերի 16-ին: Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի շուրջ բուռն զարգացումներն սկսվեցին այն բանից հետո, երբ մայիսի 27-ին` նախագահական ընտրությունների շեմին, Ցյուրիխում ձերբակալվեցին կազմակերպության մի շարք բարձրաստիճան ղեկավարներ: Դրան հետևեցին Յոզեֆ Բլատերի ընտրությունն ու, չորս օր անց, հրաժարականը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

­րի դեմ