Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ռուսաստանի ռազմատենչ հռետորաբանությունը վտանգավոր է

Ռուսաստանի ռազմատենչ հռետորաբանությունը վտանգավոր է
18.06.2015 | 10:48

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմատենչ հռետորաբանությունը վտանգավոր և ապակայունացնող է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանի միջուկային ուժերը կհամալրվեն 40 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով։
«Մենք այնպես ենք արձագանքում, որ ՆԱՏՕ-ն հետագայում էլ մնա այն դաշինքը, որն ապահովում է իր համակիրների անվտանգությունը»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Դիտվել է՝ 2645

Մեկնաբանություններ