Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կհանդիպեն Ռուսաստանի և Հունաստանի ղեկավարները

Կհանդիպեն Ռուսաստանի և Հունաստանի ղեկավարները
19.06.2015 | 12:30

Այսօր Սանկտ Պետերբուրգում անցկացվող տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։ Հանդիպումը հատկապես կարևորվում է՝ Հունաստանում ստեղծված տնտեսական իրավիճակում՝ Աթենքը մինչև ամսվա վերջ պիտի փակի պարտքերը, կամ դուրս գա եվրոյի գոտուց: Չի բացառվում, որ ԵՄ անդամ Հունաստանը վարկ վերցնի եվրոպացի հարևանների հետ լարված հարաբերություններ ունեցող Ռուսաստանից։

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ