Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ազատության թրծված կամք՝ սառը թեյով թերմոսի տեսքով

Ազատության թրծված կամք՝ սառը թեյով թերմոսի տեսքով
24.06.2015 | 11:54

ՈՒկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երևանյան իրադարձություններին։


«Իմ թանկագին Հայաստան,
եղել է օր, երբ մեզ ծեծել են և ցրել Կիևի Կրեպոստնայա նրբանցքում, հավաքել են մեր բարիկադները, թվում էր՝ փոշիացրել են մեր հույսերը… Անզորությունից թանձրուկ էր կանգնած կոկորդում։ Ձմեռ էր, ձյուն էր տեղում, մենք 8 հոգով վերադարձանք Մայդան՝ ուկրաինական դրոշի ներքո, սառած, ծեծված և ձյունածածկ… Մենք մեզ հետ բերել էինք բանակային մեծ թերմոս՝ միակ բանը, որ հաջողվել էր այդ ժամանակ դուրս բերել հատուկջոկատայինների կողմից ջախջախված հեռավոր բարիկադի առաջադեմ կետից։ Մեր ոտքերը ցավում էին։ Մեր ձեռքերը ցավում էին ցրտից՝ առանց ձեռնոցի, որը կորել էր ծեծկռտուքի ժամանակ, իսկ մենք տանում էինք այդ անիծված, ծանր՝ 20-լիտրանոց բանակային թերմոսը, արդեն սառը թեյով, մերոնց՝ Մայդան։ Որպես խորհրդանիշ։ Որպես մեր ձգտում՝ չընկրկելու և ազատ լինելու։
Ոչ մի ոսկե գեղմ իր արժեքով չէր կարող համեմատվել այդ թերմոսի հետ, որը մենք քարշ էինք տալիս Մայդանի ճամբար… Մենք այդ ժամանակ այնտեղ տանում էինք ոչ թե թեյ, այլ ազատության թրծված կամք…»։

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ