Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սառը ինտեգրացիոն ցնցո՞ւղ Հայաստանի համար

Սառը ինտեգրացիոն ցնցո՞ւղ Հայաստանի համար
24.06.2015 | 23:04

Երեկ Երևանում վերսկսվել են «Ո՜չ թալանին» քաղաքացիական շարժման կազմակերպած բողոքի ակցիաները, գրում է Независимая газета-ն «Սառը ինտեգրացիոն ցնցուղ Հայաստանի համար» վերնագրված հոդվածում:
Թերթը գրում է, որ երկրի քաղաքացիները դժգոհ են ռուսական ներդրողների գործողություններից: Մարդկանց բողոքի պատճառը դարձել է էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը մոտ երկու անգամ, և նշում է, որ հայկական էլեկտրացանցերն այժմ պատկանում են ռուսական սեփականատերերին: Նախօրեին ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է ցուցարարներին, իսկ հատուկ գործողության հետևանքով ձերբակալվել է քան 230 մարդ, 28 հոգի վիրավորվել է: Եթե քաղաքական ընդդիմությունը դուրս գա բողոքի ցույցին, իշխանության համար վտանգավոր բնույթ կստանա, գրում է թերթը:
Հայաստանում սա էլեկտրաէներգիայի սակագնի առաջին բարձրացումը չէ, բայց ամենազգալին է: Ինչպես նշում են փորձագետները, պատճառները ոչ թե լուրջ տնտեսական են, այլ կապված են կոռուպցիայի հետ: Գների բարձրացումը մոտ 40 տոկոսով կառաջացնի նաև շատ այլ ոլորտներում գների բարձրացում: Գների բարձրացումը բացասաբար կանդրադառնա բնակչության ոչ հարուստ շերտերի վրա: Թերթը նշում է, որ ավելի վաղ, երբ իշխանությունները փորձում էին բարձրացնել քաղաքային տրանսպորտի գինը, «Ո՜չ թալանին» շարժման քաղաքացիական ակտիվիստներին հաջողվել է կանխել: Ըստ երևույթին նրանք զգացել են ուժը և որոշել են կրկնել արդյունքը: Առավել ևս, որ ներկայիս ակցիայի մասշտաբը ավելի լուրջ է: «Ամենակարևորն այն է, որ ակցիային դուրս է եկել երիտասարդությունը»,- Независимая газета-ին ասել է Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության հարցերով վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով՝ այդ ելույթները նաև հակառակ կողմ ունեն, որի մասին պետք է մտահոգվեն ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի իշխանությունները: «Դա մասնավորապես ՀԷՑ-ի կառավարման անարդյունավետությունն է, որը բերել է հսկայական ծախսերի, որոնք էլ պետք է փոխհատուցվեն գների բարձրացմամբ: Դա չէր կարող չառաջացնել բնակչության դժգոհությունը»,- ասել է նա: Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ հայկական իշխանության և ռուսական ընկերության նման փոխհարաբերությունները վարկաբեկում են ԵԱՏՄ գոտում ինտեգրացիոն գործընթացը:
Հայաստանում սպասում էին, որ ԵԱՏՄ անդամակցությունից հետո Ռուսաստանը տնտեսական աջակցություն կցուցաբերի իր տնտեսական գործընկերոջը: «Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, սակայն, Հայաստանի համար սառը ցնցուղ դարձավ»,- ասել է Գրիգորյանը:

Դիտվել է՝ 2256

Մեկնաբանություններ