Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ադրբեջանը փորձում է փրկել ազատ անկման մեջ գտնվող իր միջազգային վարկանիշը

Ադրբեջանը փորձում է փրկել ազատ անկման մեջ գտնվող իր միջազգային վարկանիշը
26.06.2015 | 12:09

Ադրբեջանը տարբեր միջազգային հարթակներում փորձում է փրկել ազատ անկման մեջ գտնվող միջազգային վարկանիշը, սակայն ապարդյուն՝ մամուլի ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե որն է իր կարծիքը ԵԽԽՎ-ում քննարկված Ադրբեջանում ժողովրդավարության վերաբերյալ զեկույցի մասին, որի նախագծում ներառված էին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ անհեթեթ ձևակերպումներ, որոնք, սակայն, չներառվեցին փաստաթղթում: «Ադրբեջանը փորձում է արդարացնել իր ավտորիտար վարչակարգը և մարդու իրավունքների ոտնահարումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առկայությամբ: Դրա վառ օրինակներից է այն, ինչ կատարվեց ԵԽԽՎ-ում այդ բանաձևի հետ կապված: Ձախողվեց թե մեկ, թե մյուս հարցում»,-հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ադրբեջանական նավթադոլարների օգտագործումը սրտխառնոց է սկսել առաջացնել, և մի շարք պատգամավորներ իրենց քննադատությունը և իրենց անհամաձայնությունն արդեն իսկ հայտնել են այդ մոտեցման հետ: «Ժամանակն է, որ Ադրբեջանը նավթախավիարային իր վիրտուալ աշխարհից վերադառնա իրական իրավիճակին և դա օգտակար կլինի հենց Ադրբեջանի համար, որ առավել ու առավել մեկուսացման մեջ չհայտնվի միջազգային հանրության կողմից»,- հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ