Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին՝ Քուվեյթի Իմամ Սադեկ մզկիթում ահաբեկչական գործողության հետևանքով զոհերի և բազմաթիվ վիրավորների կապակցությամբ: Քուվեյթի մայրաքաղաքի շիա մահմեդականների մզկիթում երեկ «Իսլամական պետության» ինքնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, ևս 227-ը վիրավորվել է: