Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարի հետ

Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարի հետ
27.06.2015 | 23:10

Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիի հետ: Նախարարը բարձր է գնահատել հայ - իրանական պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերությունները և հայկական համայնքի դերն Իրանում: Ալի Ջաննաթին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Երևանի Կապույտ մզկիթը ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար: Թումանյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Իրանի տարածքում հայկական հոգևոր-պատմական մշակութային ժառանգության հանդեպ իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար: Նա հավելել է, որ հայկական կողմը ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում Իրանի հետ համագործակցության հետագա զարգացման ներուժ է տեսնում: Դեսպանն ընդգծել է, որ մշակութային կապերի զարգացումը դրական ազդեցություն է թողնում հայ - իրանական հարաբերությունների բոլոր ոլորտների վրա: Օրինակելի է, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնյա հարևանը, զարգացրել է սերտ մշակութային հարաբերություններ այդ երկրի հետ:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ