Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արմեն Աշոտյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության իր գործընկերոջը

Արմեն Աշոտյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության իր գործընկերոջը
30.06.2015 | 14:36

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրային: Ողջունելով Լաբիբ Խադրային` Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ նախարարի այցը նոր շունչ կհաղորդի կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը: Նշելով, որ ՀՀ կրթական համակարգը եվրոպական կրթական տարածքի մաս է` Արմեն Աշոտյանը հյուրին է ներկայացրել Բոլոնիայի գործընթացի շրջանակներում իրականացված աշխատանքները, մայիսին Երևանում կայացած նախարարական գագաթաժողովն ու դրա որոշումները:

Հորդանանի նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար` ընդգծելով, որ առաջին անգամ է մեր երկրում. «Ես շատ տպավորված եմ. հիանալի և ջերմ երկիր է Հայաստանը: Համոզված եմ, որ մեր ուսանողները շատ լավ միջավայրում կրթություն ստանալու հնարավորություն կստանան»,-նշել է նախարարը: Նրան, մասնավորապես, հետաքրքրել է ՀՀ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը գրավիչ դարձնելու, Էրազմուս+ ծրագրին հայկական բուհերի մասնակցության, պետական և ոչ պետական բուհերի գործունեության, հավատարմագրման գործընթացին վերաբերող մի շաքր հարցեր:
Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանն առաջարկել է Հորդանանում կազմակերպել հայկական այն բուհերի մասնակցությամբ ցուցահանդես, որոնք կարող են գրավիչ լինել` ընդգծելով, որ սիրով կընդունեն նմանատիպ ցուցահանդես նաև Հայաստանում:

Դիտվել է՝ 410

Մեկնաբանություններ