Ֆինլանդիան մուտքի արտոնագիր չի տվել ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին՝ մասնակցելու հուլիսի 5-9-ը անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վեսա Խյակկինենին նշել է, որ արգելքը պայմանավորված է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցներով։ Ավելի վաղ նա ասել էր, որ ՌԴ պատվիրակության վեց անդամների մուտքի արտոնագիր չի տրվել, քանի որ նրանք գտնվում են սև ցուցակում։