Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ՀԷՑ-ը պաշտպանությունից անցնում է հարձակման

ՀԷՑ-ը պաշտպանությունից անցնում է հարձակման
03.07.2015 | 15:57

Սնանկ ճանաչելու պահանջով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դատի է տվել նաև «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերությանը և «Վանաձոր քիմպրոմին»: ՀԷՑ-ի լրատվական ծառայության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը նշեց, որ «Գլենդել Հիլզ»-ը ՀԷՑ-ին էլեկտրաէներգիայի դիմաց պարտք է շուրջ 138 մլն դրամ, իսկ «Վանաձոր քիմպրոմը» ՀԷՑ-ին պարտք է 1,5 մլրդ դրամ: ՀԷՑ-ը նույն պահանջով դատի է տվել նաև «Նաիրիտին»: Նատալյա Սարջանյանը նշեց, որ ՀԷՑ-ին խոշոր ընկերություններից ամենամեծ կուտակած պարտք ունի «Վանաձոր քիմպրոմը», «Նաիրիտը» ՀԷՑ-ին պարտք է 1,2 մլրդ դրամ: Խոշոր ընկերություններից ՀԷՑ-ին բավական մեծ պարտքեր ունեն նաև «Հրազդան ցեմենտը», «Արցախ էներգոն» և այլն: Հնարավոր է՝ հայցեր լինեն նաև այդ ընկերությունների նկատմամբ:

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ