Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՀՀ վարչապետը կմեկնի Մոսկվա

ՀՀ վարչապետը կմեկնի Մոսկվա
06.07.2015 | 23:55

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմեկնի Մոսկվա. հուլիսի 9-ին նա հանդիպելու է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կքննարկեն երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական խնդիրները և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության հարցերը:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ